Թերեզա Մեյը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո մտադիր չէ լքել խորհրդարանը, այս մասին նա ասել է խորհրդարանում ավանդական հարցուպատասխանի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մեյը դուրս կգա խորհրդարանից. այսպիսի կարծիք է արտահայտել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վինս Քեյբլը։

«Ոչ, նա սխալվում է կանխատեսումներում, փաստերում, ինչը բնորոշ է լիբերալ-դեմոկրատներին, սխալվում է ամեն ինչում»,- ասել է Մեյը։

Նրա նախորդը՝ Դեւիդ Քեմերոնը, հրաժարականի մասին հայտարարելով՝ հայտարարել էր նաեւ խորհրդարանից հեռանալու մասին։

Մեյը նոր վարչապետին լիազորությունները կհանձնի հուլիսի 24-ին։