Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելել է Քըրըքքալեի զինագործարան, որտեղ ծանոթացել է արտադրվող զինատեսակներին։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլը զինագործարան կատարած այցի ընթացքում արված լուսանկարները Twitter-ի միջոցով ներկայացրել է քաղաքացիներին եւ նշել. «Այցի ընթացքում արված լուսանկարներից մի քանիսը ցանկանում եմ ձեզ ներկայացնել»։































