Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը պետք է հրաժարական տա:
Եմենում երկրորդ ամիսն է, որ շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաներն ընդդեմ երկրի նախագահ Ալի Աբդալա Սալեհի, ով իշխանության ղեկին է արդեն 32 տարի:
Հիշեցնենք, որ երկարատեւ բողոքի ակցիաներից հետո Սալեհը մարտի 20-ին ցրել է երկրի կառավարությունը, սակայն տեղեկություն է ստացվել, որ Եմենում շիա ապստամբների զինված ջոկատների վերահսկողության տակ է անցել Սաադի շրջանը, որը ղեկավարում է շեյխ Հուսեյն Բադր ադ-Դին ալ-Խուտին:





























