Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մարտի 23-ի գիշերը Տրիպոլիում ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջեւ: Երեքրոպեանոց խոսքը հեռարձակվել է երկրի ազգային հեռուստատեսությամբ:
Քադաֆին իր կողմնակիցներին է դիմել մայրաքաղաքի հարավային մասում գտնվող իր Բաբ ալ Ազիզ նստավայրի պատշգամբից: Նա նորից հայտարարել է, որ Լիբիան «ցանկացած գնով» կհաղթի «իսլամի դեմ խաչակրաց արշավանք» սկսած երկրներին եւ կոչնչացնի ռեժիմի հակառակորդներին երկրի ներսում, գրում է Lenta.ru-ն:
Ըստ Քադաֆիի` Լիբիայի վրա հարձակվել է «ֆաշիստների կույտ», որն արդյունքում կհայտնվի «պատմության աղբանոցում».
Բաբ ալ Ազիզի ռազմաբազան, որը Քադաֆիին ծառայում է նաեւ որպես նստավայր, կոալիցիոն ուժերի կողմից ռմբահարվել էր մարտի 21-ին:
Լիբիայում, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ուժերի կողմից հրթիռային եւ օդային հարված է հասցվել ավելի քան 20 թիրախի:





























