Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Մարսի վրա կյանքի ոչնչացման պատճառ է համարել կապիտալիզմը:
«Տարօրինակ չի թվում այն, որ եթե Մարսի վրա երբեւէ քաղաքակրթություն է գոյություն ունեցել, ապա այն, ըստ ամենայնի, հասել է կապիտալիզմի փուլի, հետո ի հայտ է եկել իմպերիալիզմը եւ ոչնչացրել է այդ մոլորակը », -հայտարարել է Չավեսը` վենեսուելական հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում, գրում է Lenta.ru-ն:
Որպես իր տեսության հաստատում `Չավեսը նշել է Երկիր մոլարակի վրա գլոբալ տաքացման խնդիրը: «Այնտեղ, որտեղ եղել են մեծ անտառներ, հիմա անապատ է, որտեղ եղել են խոշոր գետեր` անապատ է», -եզրափակել է Վենեսուելայի նախագահը: Միջնաժամկետ հեռանկարում, ըստ Չավեսի, Երկրի վրա կյանքին սպառնում է հողի դեգրադացիան, եւ նա կոչ է արել խնայել «ջրի յուրաքանչյուր կաթիլը»:




























