«Ժողովրդական ժողովը» մայիսի 2-ը հռչակելու է Վրաստանի ազգային անհնազանդության օր: Այդ մասին հայտարարել է շարժման առաջնորդներից մեկը, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն:

«Համառ մարդիկ չեն նահանջի եւ հաղթանակի կհասնեն»,- ընդգծել է նա «Քվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում:

Բուրջանաձեն միեւնույն ժամանակ հրաժարվել է մանրամասնել ակցիան, միայն նշել է, որ այն անցկացվելու է ողջ Վրաստանի տարածքում:

Նախկին խոսնակն այժմ հանդիպումներ է անցկացնում Ֆրանսիայում: