«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնանկ արված ղեկավար Վազգեն Խաչիկյանը մեր թղթակցի հետ զրույցում որոշ մեկնաբանություններ է տվել` կապված Վերահսկիչ պալատի սկանդալային բացահայտումների հետ:
Խաչիկյանը նախկինում հայտարարել էր, որ ոլորտում հայտնաբերված չարաշահումների մասին բացատրություններ կտա այն ժամանակ, երբ հրապարակվեն Վերահսկիչ պալատի արձանագրությունները: Այդ ուսումնասիրությունների արդյունքները Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանրությանն է ներկայացրել նախօրեին: Եվ հաշվի առնելով դեպքերի զարգացումը` կարելի է ասել, որ մինչ այժմ Վազգեն Խաչիկյանին վերագրվող չարաշահումներն ու խախտումներն իրավական որեւէ հետեւանք չեն ունենա: Նույնիսկ հնարավոր է, որ կարկառուն այս հանրապետականին ապագայում մեկ այլ պաշտոն բաժին հանեն»:




























