«Ժամանակ» թերթը գրում է.  «Ժամանակի» տեղեկություններով, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մտադրություն ունի լքել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը: (Այն հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը):

Նա իր այս մտադրության մասին մի քանի անգամ հայտնել է մտերիմների շրջապատում: Ըստ շրջանառվող լուրերի` նա մտադիր է կա’մ նոր կենտրոն ստեղծել, կա’մ գնալ Ալեքսանդր Իսկանդարյանի ղեկավարած «Կովկասի ինստիտուտ»: Մենք ցանկանում էին Կիրակոսյանից ճշտել այս ամենը, սակայն նա տեւական ժամանակ է` անհասանելի է»: