Շվեդիայի խոշորագույն բանկերից մեկը`SEB-ը առաջարկել է իր տարեց հիվանդներից մեկին` զբաղվել երկարաժամկետ ներդրումներով: Ինչպես հաղորդում է Local պարբերականը, այժմ վարկային կազմակերպությունը դատական քննության մեջ է տարեց կնոջ հետ, ով բողոքել է Շվեդիայի սպառողների իրավունքների ազգային խորհուրդ:
Պարզվել է, որ 2005թ. SEB-ի հաճախորդը դիմել է բանկին եւ հարցրել, թե որտեղ արժի ներդնել իր 90 հազար դոլարը: Նա ներդրում է կատարել, բայց պարզել է, որ դրանք կարող է ստանալ միայն այն ժամանակ, երբ 95 տարեկան կլինի:
Ֆինանսական օմբուդսմենը ճանաչել է բանկի մեղքը, որ հաշվի չեն առել բոլոր հանգամանքները: Ըստ կարգավորիչի, SEB-ը պետք է վերադարձնի ողջ գումարը:




























