Թուրքիան որոշ դասեր է քաղել Ճապոնիայի ատոմային աղետից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում է TRT Russian-ը:

Թաները Յըլդըզը նշել է, թե Ռուսաստանի հետ բանակցություններում պահանջել են բարձրացնել անվտանգության չափորոշիչները, եւ ռուսական կողմը համաձայնել է այդ պահանջներին:

Նախարարը նշել է նաեւ, որ Թուրքիան լի է ատոմակայան կառուցելու վճռականությամբ` նշելով, որ Ճապոնիայի իրադարձություններից հետո լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու ատոմակայանի շինարարության մեջ: Նա քաղաքացիներին կոչ է արել չանհանգստանալ: