Հայաստանի ԱԳՆ-ն ուշադրությամբ հետեւում է Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին եւ կողմ է, որ բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների եւ ներազգային համերաշխության միջոցով: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Լիբիայում եւ ընդհանրապես Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները:

«Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի անվանդական բարեկամական կապեր:

Նկատի ունենալով Լիբիայում ծավալվող  զարգացումները, մենք պատրաստակամ ենք, անհրաժեշտության դեպքում, մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրի բնակչությանը»,- ասել է Բալայանը: