Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը ԵԽ կայքում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլխամ Ալիեւին ուղղված նամակը, որում մտահոգություն է հայտնել այդ երկրում քաղաքական քննարկումների բազմակարծության, ազատ կարծիքի բացակայության առնչությամբ։

Կապված Բաքվում մարտի 11-ին  եւ 12-ին նախատեսված ցույցերի նախօրեին կատարված ձերբակալությունների հետ՝ նա կոչ է արել փոխել ազատ հավաքներին խոչընդոտող ավելորդ սահմանափակումները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նա նաեւ հիասթափություն է հայտնել «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւին ազատ արձակելու իշխանությունների անընդունակության կապակցությամբ։

ԵԽ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել այցելել Բաքու եւ այս հարցերը քննարկել նախագահ Ալիեւի եւ նրա վարչակազմի հետ։