Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանք անպատիժ չի մնում: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, ի պատասխան դիտարկման, թե Ադրբեջանի դիպուկահարների կողմից հայ զինվորների սպանություններին ի պատասխան հայկական կողմը բավարարվում է միայն հայտարարություններով, միջազգային կառույցներին ուղղված կոչերով եւ չի կիրառում հակառակորդին պատժելու գործողություններ:

«Իրոք, հակառակորդը ակտիվացրել է դիպուկահար գործողությունները` փորձելով հավելյալ լարվածություն հաղորդել հակամարտությանը:

Կցանկանայի նշել, որ հակառակորդի որևէ սադրանք անպատիժ չի մնում: Մենք, որպես կանոն, պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործը չէ:

Տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ Ադրբեջանի սանձազերծած սադրանքները ավարտվում են ադրբեջանցիների ավելի մեծ կորուստներով: Ցավոք, նրանք դեռևս դրանից դասեր չեն քաղում»,- ընդգծել է Դավիթ Կարապետյանը: