Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում մարտի 22-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ ուսահոդի սալջարդով, անրակի կոտրվածքով եւ գլխուղեղի ցնցումով իրեց մոտ բուժօգնության է դիմել 58-ամյա Սոս Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Ալմաստ» գործարանի  մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան  վրաերթի է ենթարկել Սոս Գ.-ին եւ պատճառել  վնասվածքներ:

Կատարվում է քննություն: