ՀՀ Շուկայի վերահսկողույան տեսչական մարմինը «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ համաձայն
- «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող, մաքրող միջոցների ստուգման վերաբերյալ»,
- «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման վերաբերյալ»,
- «Փաթեթվածքի անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթերի։
Վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ ընկերության կողմից ներմուծված՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։





























