Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը քիչ առաջ մի շարք հրամաններ է ստորագրել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով` ոստիկանության գնդապետ Լեւոն Յազիչյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ` ազատվելով Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից:

Շենգավիթի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Վահան Մամիկոնյանը` ազատվելով Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից:
Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը` ազատվելով Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Էրեբունու ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանը ազատվել է պաշտոնից եւ նշանակվել է Մաշտոցի բաժնի պետի պաշտոնում:

Իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը ազատվել է պաշտոնից եւ նշանակվել է Էրեբունու ոստիկանապետի պաշտոնում: