Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն ու Եվրոպայի հայկական խորհուրդը մարտի 25-ին Փարիզում կազմակերպում են կոնֆերանս-քննարկում «Խաղաղությունը եւ անվտանգությունը Հարավային Կովկասում. Ինչպիսի՞ն է տարածաշրջանի ապագան» թեմայով: Կոնֆերանսին կմասնակցեն Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ Իսի-լը-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին: Այս մասին գրում է Nouvelles d`Arménie-ն:

Կոնֆերանսի ժամանակ ելույթներ են ունենալու Անժե համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ժերար Աշջյանը, Deynergies-ի նախագահ եւ GDF International-ի նախկին նախագահ Ժակ Դեյրմենջյանը, աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ֆրեդերիկ Անսելը, քաղաքական գիտությունների դոկտոր Թալին Փափազյանը եւ այլն: