Երեւանում կան ավելի քան 5 հազար առեւտրային կետեր, որտեղ բացօթյա առեւտրականները կարող են շարունակել իրենց գործունեությունը, այն բանից հետո, երբ քաղաքապետարանը արգելեց բացօթյա առեւտուրը: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նա նկատել է, որ այդ տարածքների վարձավճարը բավական ցածր է: Դավթյանը նաեւ խոստացել է, թե մինի-շուկաներ առեւտրականների անցումը չի հանգեցնի սննդամթերքի աճի: «Քանի որ գները ձեւավորվում են ոչ թե մանրածախ, այլ մեծածախ շուկայի կողմից»,- նկատել է նախարարը` մեկնաբանելով Երեւանում բացօթյա առեւտրի իրավիճակը: