Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի հարաբերությունների խորացումը քաղաքական եւ գործնական ոլորտներում: Դիվանագետը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պատմությունը երկու տասնամյակից էլ պակաս ժամանակ է ընդգրկում:
Նրա խոսքով, Հայաստանը մասնակցում է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, 2004-ից հայ խաղաղարարները աջակցում են Կոսովոյում խաղաղության եւ կայունության պահպանմանը, մասնակցել են խաղաղարար առաքելությունների Իրաքում, այժմ էլ Աֆղանստանում: 2006-ից իրագործվում է Անհատական գործընկերության ծրագիրը: Անցած տարվա աշնանը տարերային աղետներին նվիրված խորհրդաժողով է կայացել:
Դեսպանը ընդգծել է փրկարարական խորհրդաժողովների անցկացման կարեւորությունը Ճապոնիայում տեղի ուենցած աղետի համատեքստում:




























