Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղադրված ռումբի մասին լուրը չի հաստատվել, NEWS.am-ին հայտնեցի Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Երեւանի պետական համալսարանի անվտանգության ծառայության պետն այսօր` մարտի 23-ին, ժամը 12:50-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունք եւ հայտնել, որ քիմիայի ֆակուլտետի դեկանի հեռախոսին զանգ է ստացվել, որ ֆակուլտետում ռումբ է տեղադրված եւ պայթելու է:

Ինչպես NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆակուլտետի ուսանողներին տարհանել են, դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները` վարժեցրած շներով, Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ: