«Ժամանակ»-ի աղբյուրների հաղորդմամբ, մարտի 16-ին` երեկոյան ժամը 18-ի սահմաններում, Կիեւ-Երեւան չվերթով Երեւան է ժամանել Գեւորգ Ալբերտի Մելիքյանը, ով «օրենքով գող» է եւ հանցավոր աշխարհում հայտնի է որպես «Օշականցի Գեւորիկ»: «Զվարթնոց» օդանավակայանում Գեւորիկին ուղեկցել են ոստիկանության բաժին, որտեղ նա մի քանի ժամ ենթարկվել է հարցաքննության նախնական քննության փուլում գտնվող մի քրեական գործի շրջանակներում: Իշխանական միջանցքներում Օշականցի Գեւորիկի համար արված միջնորդություններից հետո, մի քանի ժամ անց «Գեւորիկն» ազատ է արձակվել:

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























