Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը նշանակվելու է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել, երբ նախկին դեսպան Վահե Գաբրիելյանը նշանակվել էր ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր:





























