Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ի տրամադրության տակ ռազմական ինքնաթիռների էսկադրիլյա հատկացնել, եթե հաջողվի համոզել Ֆրանսիային, որ լիբիական արշավը իրականացվի Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարության ներքո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լիբիայի դեմ գործողության ղեկավարումը ՆԱՏՕ-ին վերապահելու հարցը, որի վրա պնդում է նաեւ Թուրքիան, արդեն մեկ շաբաթ քննարկվում է Բրյուսելում: Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով առայժմ որոշում չի կայացվել:

«Ակշամ» թերթի տվյալներով, Թուրքիան կարող է ռազմական նավատորմի հինգ նավերից բացի նաեւ 12 ինքնաթիռներ հատկացնել (F-16 կործանիչներ եւ լիցքավորիչ) գործողություններին մասնակցելու համար: