Հայաստանի խորհրդարանում ապրիլի 4-ին, ժամը 12-ին խորհրդարանական լսումներ են կայանալու գազամատակարարման հարցի շուրջ:

Լսումների նախաձեռնությունը պատկանում է ՀՅԴաշնակցությանը, որը կարծում է, որ տվյալ ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, նաեւ հնարավորություն կա նվազեցնել վառելիքի գինը հայ սպառողների համար: Կուսակցությունը նաեւ առաջարկել է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել գազամատակարարման հարցերով:

Խորհրդարանն այդ հարցին անդրադառնալու է ապրիլի 11-14-ին կայանալիք քառօրյայի ընթացքում: