«Աերոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է իր չվերթներում ուղեբեռի տեղափոխման նոր համակարգ ներդնելու մասին: Նոր չափորոշիչները տարածվում են նոր հատային համակարգի հիման վրա, բոլոր ուղություններով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նոր համակարգի անվճար կարելի է տեղափոխել մինչեւ 23 կգ քաշով մեկ պայուսակ:
Նոր համակարգը ներդրվելու է 2011թ. ապրիլի 1-ից:




























