Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում բողոքի ակցիա է տեղի ունեցել` պատմական Ազիզե մզկիթի վերանորոգման մտադրության դեմ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մզկիթը կործանվել էր անցած դարի կեսերին:

Ակցիային մոտ 1,5 հազար մարդ է մասնակցել:

Թուրքիայի եւ Վրաստանի իշխանություններն ինտենսիվ բանակցություններ են վարում Աջարիայում պատմական մզկիթների վերականգնման ուղղությամբ: Փոխարենը պաշտոնական Անկարան համաձայնություն է տվել իր տարածքում «բյուզանդական դարաշրջանի վրացական եկեղեցիների վերանորոգման համար»:

Վրացական ուղղափառ եկեղեցին, սակայն, կտրուկ դեմ է արտահայտվել մզկիթների վերանորոգման դեմ: Բաթումիի ակցիայի մասնակիցները կողմ են պատրիարքության տեսակետին եւ նամակ են հղել իշխանություններին, որում ասվում է, թե անթույլատրելի են համարում Վրաստանում միզկիթների վերանորոգման հնարավորությունը:

Վրաստանի մշակույթի նախարարության աղբյուրը հայտնել է, որ թեեւ բանակցությունները շարունակվում են, փաստաթղթի ստորագրման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ: