Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում այսօր` հուլիսի 28-ին, հայ հայտնիների մասնակցությամբ մեկնարկել են Վարդավառի միջոցառումները:
Ծնունդով գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը օրեր առաջ չելենջ էր հայտարարել. «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի տնտեսական բումը»:
Չելենջին միացել են բազմաթիվ հայտնիներ:
Չելենջին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն է:
«Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է»,- հոլովակին կից գրում են հայ հայտնիները:
Նշենք, որ Գյումրիում Վարդավառի միջոցառումները սկսել են առավոտյան 9:00-ից, քաղաքապետ Սամվել Բալասանյանը արձաններ լվացել, այնուհետեւ Վարդավառ նշել: Գյումրիում աշխատում է 8 ջրատար մեքենա, ինչպես նաև ԱԻՆ մեքենաներ, որոնք կապահովեն ջրցանը: Գյումրու հրապարակը փակ է մեքենաներ համար:
.jpg)





























