Չեյսեր մականունով բորդեր-քոլին, որն ապրում էր Հարավային Կարոլինա նահագում եւ համարվում էր աշխարհի ամենախելացի  շունը, այս շաբաթ 15 տարեկանում սատկել է, հաղորդում է NBC-ը:

Կենդանին հայտնի է դարձել նրանով, որ իմացել է ավելի քան հազար խաղալիքի անուն եւ կարողացել է դրանց հետ տարբեր բարդ առաջադրանքներ կատարել՝ բազմաթիվ քերականական տարրերով կառուցված բարդ նախադասությունների տեսքով:

Համարվում էր, որ Չեյսերը, եթե չհաշվենք մարդկանց, գիտությանը հայտնի կենդանիների շրջանում ամենամեծ բառապաշարն ունի: Շունն ապրում էր հոգեբանության դասախոս Ջոն Պիլլի տանը, որն էլ նրան սովորեցրել էր այդ հմտություններին:

Նա կարողանում էր բացառման մեթոդով հիշել նոր առարկաների անունները, այսինքն  պարզել այն, որի անունը նախկինում չէր լսել:

Պիլլին շանը որպես նվեր էր ստացել 2004-ին իր կնոջից եւ միանգամից սկսել էր սովորեցնել նրան ճանաչել առարկաները: 2013-ին նա Չեյսերի մասին գիրք էր գրել, որը ԱՄՆ-ում բեսթսելլեր էր դարձել:

Պրոֆեսորը մահացել է 2018-ին, նրա մահից հետո շան մասին հոգ էին տանում նրա աղջիկները:

Մինչ այդ կենդանու համար պատրաստվում են հուշարձան դնել, որն, ինչպես սպասվում է, պատրաստ կլինի 2020-ին: Հուշարձանը կտեղադրեն Սպարտանբերգում՝ Մանկական թանգարանի շենքի մոտ, որտեղ ապրել է Չեյսերը: