Հայաստանի խորհրդարանն սկսել է առաջին ընթերցմամբ քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Փոփոխությունները վերաբերում է ՔՕ այն հոդվածներին, որոնք առնչվում են անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններին:
Ինչպես Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է օրինագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը, անչափահասների նկատմամբ սեռական բռնություններ կատարող հանցագործների դեմ պետք է պայքարել դրակոնյան օրենքներով: Որպես օրինակ նա բերեց այն երկրները, որտեղ նման հանցագործներին ամորձատում են բժշկական, քիմիական կամ այլ մեթոդներով: Իր օրինագծում Դալլաքյանը, սակայն, զերծ է մնացել հայ այլասերվածների եւ մանկապիղծների դեմ նման մեթոդներ առաջարկելուց: Ամենադաժան պատիժը առաջարկվող փոփոխություններով 15 տարվա ազատազրկումն է: Նման պատիժ առաջարկվում է կիրառել բռնի եղանակով հղիների, անպաշտպան անձանց, անչափահասների նկատմամբ սեռական հանցագործության համար:
Դալլաքյանն առաջարկում է այդ հանցագործությունների համար դատապարտել 8-ից 15 տարվա ազատազրկման:
«Գործող օրենսդրության մեջ պատիժները շատ մեղմ են եւ պետք է խստացնել»,- ասել է Դալլաքյանը:





























