Հայաստանն, անգամ ցանկության դեպքում, չի կարող վավերացնել Ստամբուլի կոնվենցիան, որը հասարակությունում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել, քանի դրա որոշ դրույթներ հակասում են հանրապետության  Սահմանադրությանը: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Մասնավորապես, նա բացատրեց, որ տվյալ  Կոնվենցիան չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրության երրորդ հոդվածին, որն, իր հերթին, ենթակա չէ փոփոխության: «Ստամբուլի կոնվենցիան պետք է խելամտորեն  դիտարկվի եւ քննարկվի, որից հետո արժանանա համապատասխան գնահատականի», - բացատրեց Գրիգորյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի տեսակետները կարեւոր խորհրդատվական եզրակացություններ են, որոնք պետք է հաշվի առնել: «Սակայն, ցավոք, Հայաստանում դասեր չեն քաղում ՄԻԵԴ որոշումներից: Հայաստանում դատական իշխանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, գտնվում է գործադիր իշխանության կրնկի տակ եւ ՄԻԵԴ-ում մեր երկրի համար խնդիրներ է առաջացնում», - ասաց փաստաբանը: