Երեւանում մարտի 25-ին տեղի կունենա «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան «Սեյվ դը չիլդրենի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ ԱԺ առողջության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ այլոք:
«Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երեխաների մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացմանը` տեղական, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը եւ իրականացնում «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը` «Ապագան քոնն է» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:




























