Հնդկաստանի խորհրդանիշերից մեկը վագրն է: Ամեն տարի հետազոտողները անտառներում թակարդներ են դնում, որպեսզի հասկանան, թե որքան գիշատիչներ են ապրում երկրի տարածքում:

26 հազար տեսախցիկ-թակարդների շնորհիվ գիտնականները կենդանիների համարյա 350 հազար լուսանկարներ են ստացել, հաղորդում է Daily Mail-ը:

Վերջին հաշվեգրման համաձայն՝ Հնդկաստանում վայրի վագրերի պոպուլյացիան 30 տոկոսով ավելացել է: Դեռ 4 տարի առաջ փորձագետները կարողանում էին 2226 տեսակ հաշվել, իսկ այժմ կենդանիների թիվն ավելացել է մինչեւ 2967:

 «Վերջին հաշվեգրման արդյունքները ցույց են տալիս, թե որքան կարեւոր է շարունակել պաշտպանել վագրերին», — ասել է վարչապետ Նարենդրա Մոդին: