Կալիֆոռնիայի իշխանությունները նույնպես շահագրգռված են Լոս Անջելես-Երեւան ուղիղ ավիահաղորդակցության բացմամբ: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը:

Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը նշեց, որ այս ուղղությամբ աշխատանք տարվում է, եւ գլխավորը ավիաընկերություններին դրա շահավետությունը համոզելն է, որ դա իրենց համար շահավետ է:

Փոխնահանգապետը հույս հայտնեց, որ ապագայում հարցը դրական կլուծվի: Առավել եւս, որ պոտենցիալ ուղեւորները մեծաթիվ են, եւ նրանց թիվն ամեն տարի աճում է: