Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլահի Մոհամեդի գրասենյակը հայտնել է, որ երկրի ղեկավարը՝ հրաժարվում է ԱՄՆ քաղաքացիությունից, հաղորդում է Associated Press-ը:
Ընդ որում նման անսպասելի որոշման պատճառների մասին չի հաղորդվում:
Twitter-ում տեղադրված հաղորդագրության համաձայն ՝ Մուհամեդը այդ որոշումը կայացրել է ինքնակամ եւ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացին ներգրավվել են իրավաբաններ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ երկրի Սահմանադրության համաձայն, Սոմալիում թույլատրվում է երկքաղաքացիությունը: Դրա պատճառով հակամարտության ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ լքել են երկիրը:
Երկրի նախագահը երկար տարիներ ապրել է Միացյալ Նահանգներում և 2017-ի փետրվարին մինչ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելը աշխատել է Բուֆալոյում ՝ որպես Նյու Յորքի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ:



























