Լոռու մարզում մարտի 24-ին ժավելից թունավորումով Վանաձոր քաղաքի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Կասյան փողոցի 11-րդ շենքի թիվ 19 բնակարանի բնակիչ 11-ամյա Նարինե Լարիբեկյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:





























