Առեւտրային ձկների բազմաթիվ տեսակներ առավել արագ են էվոլյուցիայի ենթարկվում ինտենսիվ կոմերցիոն որսի հետեւնքով, գրում է Planet- today-ը՝ Science ամսագրի վրա հղումով:
ԱՄՆ Քորնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու կողմից ճնշման արդյունքում ձկների մոտ նկատելիորեն փոխվում է գենետիկ մի շարք հաջորդականություններ, որոն պատասխանատու են աճի եւ շրջակա միջավայրի տարբեր պայմանների ադապատացմանը:
Ամերիկացի հետազոտողների խոսքով՝ ինտենսիվ որսը ձկներին ստիպում է առավել արագ գործել եւ հակազդել այդ սպառնլիքներին՝ էվոլյուցիայի տեմպերի արագացման օգնությամբ:Օրինակ՝ ձկները կարող են առավել փոքր դառնալ, որպեսզի չհայտնվեն ձկնորսական ցանցում: Դա ամենանկատելի օրինակն է, սակայն կան նաեւ կենսաբանական փոփոխություններ, որոնք սադրում է մարդը:



























