Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում առկա իրավիճակի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատողական առաքելության զեկույցը մտածելու տեղիք է տալիս, սակայն փաստաթղթում դրական շատ գնահատականներ կան։ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Սահակյանը, մասնավորապես, դրական որակեց այն, որ համաախագահներն առաջարկում են Ստեփանակերտը ներգրավել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեջ։ Բացի այդ, Գալստյանի կարծիքով դրական է նաեւ այն հանգամանքը, որ համանախագահները կրկին պնդում են խնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը։ «Երրորդ դրական պահն այն է, որ համանախագահները չեն հավատացել ադրբեջանական այն քարոզչությանը, որ ԼՂՀ հարակից տարածքներում թմրանյութեր են աճեցվում կամ միջուկային թափոններ կուտակվում։ Զեկույցում ասված է, որ այդ տարածքներում գյուղատնտեսությամբ զբաղվող խաղաղ բնակչություն է ապրում»,- նշեց Սահակյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ հայկական կողմը հիացած չէ փաստաթղթից։
Նշենք, որ դաշտային գնահատողական առաքելության մասին զեկույցում ասվում է, որ առաքելությունն իրականացնողները «չեն նկատել» ակտիվ զարգացող ենթակաուցվածքները։




























