Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը կոչ է արել համաքաղաքացիներին հանդուրժող լինել Հայաստանում Նովրուզ տոնող իրանցիների նկատմամբ: Այսօր` մարտի 25-ին կայացած մամուի ասուլիսում Նազարյանը նշել է, թե մի քանի միջադեպեր են արձանագրվել, հիմնականում դրանք խուլիգանության եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր են, բայց այդ դեպքերի հիմնական մասը տեղի է ունենում ԻԻՀ քաղաքացիների միջեւ, իսկ միջադեպերը Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ ավելի շուտ բացառություն են:
Իր կողմից ոստիկանությունը նույնպես ձգտում է հանդուրժողականություն ցուցաբերել Նովրուզ նշող հարեւանների նկատմամբ: Առայժմ լուրջ միջադեպեր չեն եղել:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























