Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունները կոսմետիկ եւ իմիտացիոն են: Այդ մասին մամուլի ասուլիսում ասել է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Նրա գնահատականով, այդ փոփոխություններն ավելի վատն են դարձրել Ընտրական օրենսգիրքը, քան այն կար, սա ամենահակաժողովրդական եւ հակաժողովրդավարական ԸՕ-ն է, որ երբեւէ գոյություն է ունեցել:
«Կառավարող կալիցիայի առաջարկած փոփոխությունների նախագիծը ես քաղաքական կլոունադա, իշխանագողություն եմ գնահատում: Իսկ մեր եղբայր դաշնակցականների ներկայացրած նախագիծը ուտոպիական է, ռուսական նարոդնիկության ոգով, եւ հասնում է իդիոտիզմի»,- նկատել է Հակոբյանը:
Նրա կարծիքով, փոփոխություններով իշխանություններն առանց խոչընդոտների հաղթանակ են ապահովում առաջիկա խորհրդարանական ընտրություններում:




























