Եվրանեսթ կազմակերպության հիմնադիր նիստը հետաձգվել է մինչեւ այս տարվա մայիսի սկիզբ: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է այդ կազմակերպությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա հայտնել է, որ նիստը հետաձգվել է ադրբեջանական եւ ուկրաինական պատվիրակությունների մեղքով, որոնք փոփոխություններ են առաջարկել կազմակերպության կանոնակարգում: «ընդհանրապես Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հետաձգել Եվրանեսթի նիստը կամ ընդհանրապես ձախողել այդ ձեւաչափը: Ադրբեջանական պատվիրակությունը մշտապես հայտարարել է«օկուպանտ-երկրի» հետ համագործակցության անհնարինության մասին: Բայց մենք հանգիստ ենք  ընդունում նման հիստերիկ հայտարարությունները, քանի որ գիտենք, թե ինչով են դրանք թելադրված»,- ասել է Հովհաննիսյանը: