Ղրղզստանի մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել արտահերթ նիստ անցկացնելու համար՝ կապված երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Հինգշաբթի այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի օրենսդիր մարմնի աշխատակազմից:

«Միանգամից մի քանի խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել Ժոգորկու Կենեշի [Գերագույն խորհրդի] արտահերթ նիստ անցկացնելու համար»,- նշել է խորհրդարանի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ օրենքի համաձայն արտահերթ նիստ կարելի է անցկացնել՝ հավաքելով պատգամավորների 40-ից ավելի ստորագրություն: «Խորհրդարանականները նախատեսում են հավաքվել Կոյ-Տաշում իրավիճակը քննարկելու համար»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Ղրղզստանի խորհրդարանի կազմի մեջ է մտնում 120 պատգամավոր: