ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառաննգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ եւ քննարկել տարածաշրջանային ընթացիկ խնդիրներ: Այս մասին նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն: 

Կողմերը քննարկել են տարածաշրջանում լարվածության մեծացման պատճառները եւ անվտանգության ամրապնդման միջոցները:

Նրանք անդրադարձել են նաեւ անխափան նավագնացության հարցերին:

Դրանից բացի, խոսել են Իրանի իշխանությունների գործունեության եւ մարդու իրավունքների պահպանման մասին: