Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը այսօր` մարտի 25-ին Թբիլիսիում ստորագրել են հուշագիր կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության մասին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանի կրթության նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ստորագրված փաստաթղթով նախատեսվում է երկու երկրների բուհերի շփումների ակտիվացում եւ համատեղ ծրագրերի իրականացում: Կողմերը նաեւ պետական բուհերի 10 ուսանողների փոխանակում կիրականացնեն:
Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը Վրաստանում այցելել է մի շարք հանրակրթական դպրոցներ եւ բուհեր, ծանոթացել այդ կրթօջախներում տեղ գտած նորամուծություններին եւ բարեփոխումների շրջանակներում իրականացվող ծրագրերին:




























