Բահրեյնի կառավարությունը Պարսից ծոցի պետությունների ռազմական ստորաբաժանումների աջակցությամբ գնդացիրներով կրակ է բացել ընդդիմադիրներ ուժերի ուղղությամբ:
BBC-ի թղթակցին տված հարցազրույցում բահրեյնյան իրավապաշտպան Նաբիլ Ռաջաբը հայտարարել է, որ գլխավոր վտանգը, որ սպառնում է ընդդիմադիրներին, դա գնդացրային կրակահերթերն են ուղղաթիռներից եւ տանկերից։ Իրավապաշտպանը նշել է նաեւ, որ ընդդիմությունը վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու հնարավորություն չունի, որովհետեւ նրանք բոլոր գտնվում են թագավորին հավատարիմ ուժերի վերահսկողության տակ։
Ռաջաբի խոսքով, ընդդիմադիրների շարքում զոհերի թիվը օր-օրի ավելանում է, կան նաեւ անհետ կորածներ։





























