Պակիստանի կառավարությունը վիճահարույց Քաշմիրի շրջանի շուրջ Հնդկաստանի հետ հարաբերությունների հերթական  սրման ֆոնին որոշում է կայացրել ամբողջովին դադարեցնել հարեւան երկրի հետ մշակութային կապերը ՝ ներառյալ չեղյալ համարելով այս ոլորտում նախատեսված բոլոր համատեղ միջոցառումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք որոշում ենք ընդունել դադարեցնել Հնդկաստանից կոնտենտի բոլոր տեսակների օգտագործումը», -ասել է Պակիստանի վարչապետի տեղեկատվության եւ հեռուստահեռարձակման հարցերով  հատուկ խորհրդատու Ֆիրդուս Աշիկ Ավանը: Նրա խոսքը մեջբերում է  Dawn-ը:

Պաշտոնյան լրագրողներին ասել է, որ հանրապետության ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել ստեղծել հատուկ գերատեսչություն ՝ «բոլոր ճակատներում հնդուիստական գաղափարախոսության դեմ» պայքարելու համար: Ըստ Ավանի՝ հնդկական նյութերը պարունակում են «կեղծ քարոզչություն», որը «թունավորում է պակիստանցի երիտասարդների ուղեղները:

Պակիստանը նախօրեին հայտարարել էր  երկրի կինոթատրոններում  հնդկական ֆիլմերի ցուցադրությունների դադարեցման մասին:

Երկուշաբթի Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Կովինդը ստորագրել էր հրամանագիր  Ջամու եւ Քաշմիրի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին, որն ամրագրված է երկրի հիմնական օրենքի 370-րդ հոդվածով: Դաշնային կառավարության նախաձեռնության համաձայն, դրա տեղում կստեղծվեն երկու միութենական տարածքներ, որոնք կունենան ավելի քիչ իրավունքներ, քան նահանգը: Երեքշաբթի խորհրդարանը  հաստատել էր այս նախաձեռնությունը: