Բելգիական Pairi Daiza կենդանաբանական այգում հսկա պանդան եկվորյակ ձագեր է ծնել, հայտնում է BBC News-ը: 

Կենդանաբանական այգին հայտարարել է պանդայի երկու չափազանց հազվադեպ իգական եւ արական սեռի ձագերի ծնվելու մասին:

Հաջորդ մի քանի օրերը փոքրիկ պանդաների համար վճռորոշ կլինեն:

Հսկա պանդայի եւ նրա ձագերի վիճակին կհետեւի կենդանաբանական այգու ամբողջ անձնակազմը:

Նշվում է, որ տղա ձագուկը կշռում է 160 գրամ, աղջիկը՝ 150:

Որպեսզի կենդանիների մորը՝ Հաո Հաոյին հանգստանալու ժամանակ տան, փոքրիկ պանդաներից մեկին կտեղավորեն ինկուբատորի մեջ: