ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի  հետ կապված իրադարձությունների դիտարկում:

Քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5  ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից 6 անձ բերվել է ոստիկանություն