ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հարցին՝ արդյոք ՍԴ-ն իրավասո՞ւ էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, Բադասյանն ասել է. «Իրավասության մասով գիտեք, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի առնվազն 3 անդամի մասնակցության անհնարինության մասին փաստարկներ, եւ այդ մասով ՍԴ-ն որեւէ որոշում չի կայացրել: Եթե, ամեն դեպքում, առկա էին անհնարինության մասին տվյալներ, ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել եւ սահմանված ընթացակարգով պետք է որոշում կայացվեր՝ արդյոք անհնարին է իրենց մասնակցությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՝ ոչ:

Այս առումով, պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել, եւ առնվազն պետք է պարզել անհնարինության հիմքեր եղել են, թե՝ ոչ, քննարկվել են, թե՝ ոչ, պետք է քննարկվեին, թե՝ ոչ»:

Ռուստամ Բադասյանի խոսքերով՝ ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման: