Ծանոթությունների հավելված Tinder-ի ամենահանրահայտ օգտատերերը Cosmopolitan ամսագրին բացել են հաջողության գաղտնիքները։ Մեծ Բրիտանիայում ապրող 30 մարդ, որոնք այժմ հարաբերությունների մեջ չեն, նշել են, որ գաղտնիքը թաքնված է ոչ միայն լուսանկարներում, այլեւ էջի նկարագրության մեջ, հայտնում է Lenta-ն։
Դուբլինցի 27-ամյա Դայրը, որը աշխատում է որպես ֆինանսական խորհրդատու, նշել է, որ էջում շատ տեղեկատվություն իր մասին չի գրում՝ գերադասելով նշել անունը եւ Instagram-հասցեի հղումը։ Նա նաեւ ընդգծել է, որ մեծ մասամբ ինքն առաջինն է գրում։
Բելֆաստից 26-ամյա բարիստա Պիտերը հայտարարել է, որ հենց նկարագրության մեջ աղջիկներին առաջարկում է գնալ Spoon Street սրճարան, որտեղ սառեցրած յոգուրտ են մատուցում։ Նրա խոսքերով, առաջին հաղորդագրություններում ծաղիկներով սմայլիկների օգտագործումը ցանկացած դեպքում պատասխան ռեակցիա է առաջացնում։ Աղջկան դա կամ հաճելի կամ ծիծաղելի է թվում՝ ընդգծել է նա։
19-ամյա Էլիզան պատմել է, որ ծանոթությունների հաջողության բանալին ինքնավստահությունն է։ Նա նաեւ խորհուրդ է տվել աղջիկներին միայն շպարով լուսանկարներ չտեղադրել։ Նրա կարծիքով, շատ երիտասարդներ ասում են, որ Tinder-ում իրենց դուր են գալիս այդպիսի աղջիկները, միայն թե իրենք պատրաստ չեն նրանց հետ հանդիպելու։ «Ես չգիտեմ, թե ինչ տեսք ունի նա իրականում»,- ասում են նրանք։
18-ամյա բարմենուհի Խլոյան՝ Քարդիֆից, վստահ է, որ չարժի հատուկ ֆիլտրերով լուսանկարներ տեղադրել։ Ընդ որում, աղջիկը հավաստիացնում է, որ իրեն դուր չեն գալիս այն տղաները, որոնք կիսամերկ լուսանկարվում են հայելու առաջ։




























