Բալիի գյուղերից մեկի բնակիչները, տարօրինակ կենդանի՝ երկգլխանի օձ գտնելով, ցնցվել են, հայտնում է AFP-ը։
Սողունին նկատել են ինդոնեզական զբոսաշրջային կղզու կենտրոնական մասում։
«Երբ վերադարձա տուն աշխատանքից, մոտոցիկլետը կայանեցի օձի կողքին»,- պատմել է տեղի բնակիչ Գուստի Բագուս Էկա Բուդայան։
«Ես ուշադիր նայեցի, եւ պարզվեց, որ այն երկու գլուխ ունի։ Ես ցնցված էի»,- հավելել է նա։
Դեռեւս պարզ չէ, թե գտնվածը ինչ օձ է։
Մասնագետներն ավելի վաղ հայտնել էին, որ վայրի բնության մեջ երկգլխանի օձեր հազվադեպ են պատահում։




























